Вы читаете журнал [info]apasionade

Դատարկ մտքերս

  • 10 Май, 2012 at 1:01 AM
tever
Вы были последней каплей, переполнившей ведро моей невезухи...
Լրիվ իմ մասին է....
Երեկ-էսօրվա...
Էդ վերջին կաթիլը մնացածների համեմատ պստլիկ-մստլիկ, համարյա թե անէական մի պրոբլեմ էր. գիշերվա հազարին նկատեցի, որ դրամապանակս են գողացել: Գումար, հազարումիտեսակի քարտեր, կարեւոր ու թանկ մի քանի թղթեր եւ վերջապես՝ համերգի տոմսեր: Ամբողջ 8 տոմս... Հենց երեկ էլ վերցրել էի: Ու թարսի պես, վերջիններն էին: Լացս գալիս էր:
Բայց ճարս ինչ՝ ցերեկը գնացի տոմսարկղ, որ փորձեմ նորից առնել...
Ու մանդրաժս պատկերացրեք, երբ տոմսավաճառն ինձ ասում է թե ընդամենը մի կես ժամ առաջ «եղբայրս վերադարձրել տոմսերը ու գումարը «
հետ է» վերցրել»... 
Ո՜նց էլ մտքներով անցել է... 
Հա հիշում եմ էն աշնանյան iPhone-ի պատմությունը... Ինչքա՜ն ինձ կոտորեցի, որ տիրոջը գտնեմ: Իսկ սրանք հերիք չէ փորձ չեն արել /ենթադրում եմ, որ «էդ եղբայրս» չէր գրպանահատը, ընդամենը գտել էր նրա մաքրած-դեն նետածը/, մի հատ էլ՝ տոմսերս «ազնվորեն» վերադարձրել-վաճառել են... Ու ստացվում է, որ նույն տոմսը կրկնակի գնեցի :)
Էհհհ..
Մնում է հավատամ, որ էս մառազմատիկ վիճակն իսկապես վերջին կաթիլն էր, որ
ովհետեւ էդ տրամաբանությամբ եթե իսկապես սրանից ավելի վատ լինել չէր կարող, ուրեմն սրանից հետո ամեն ինչ լավ է լինելու, կամ էլ՝ գոնե ավելի լավ... :)))


Circle.Am: Rating and Statistics for Armenian Web Resources

...

  • 6 Май, 2012 at 4:42 AM
tever
Նորից բացվում է լուսաբացը...

Tags:



Circle.Am: Rating and Statistics for Armenian Web Resources

Կներեք :(

  • 6 Май, 2012 at 1:34 AM
tever
Երբ մարդը տխուր է լինում, ունենում է պրոբլեմներ՝ հիմնականում անձնական, իրենից դուրս աշխարհը չի նկատում... Ամեն ինչ երրորդական է թվում... Ամեն ինչ՝ անցողիկ իր անձնական տրագեդիայի համեմատ:
Իսկ երբ ուրախ է լինում... Մանավանդ՝ անձնական... էլի իրենից դուրս աշխարհը չի նկատում: Ամեն ինչ երրորդական է թվում, անցողիկ՝ ախր աշխարհն էդ պահին իրենն է, հնարավոր ամենամեծ երջանկությունն էլ..

Մոտս ո՛չ առաջինն է, ոչ էլ երկրորդը... Բայց տպավորություն է, որ աշխարհը տրամագծվում է շուրջս: Մնացածը՝ հեչ, մնացածի վրա չեմ կարողանում կենտրոնանալ, մնացածը անցողիկ է կամ էլ՝ անլուծելի: Ես ու ապրումներս...
Ու էդ էլ քիչ է՝ արտահայտվելու մեծ ցանկություն կա, էն է որ՝ բովանդազուրկ.... Գոնե շրջապատի համար:
Ե՞րբ է էս ամենն ավարտվելու:
Աստված ինձ  ՄԱ  օր համբերություն տա...


Circle.Am: Rating and Statistics for Armenian Web Resources

Շուրջս եմ նայում

  • 4 Май, 2012 at 10:53 PM
tever
Ամենուր՝ կլոունադա
Աջուձախ՝ դիմակներ, դիմակներ, դիմակներ... ու ավելի սարսափելի՝ մինչեւ անճանաչելիություն գրիմ արած դեմքեր, որ արդեն էլ դեմք չեն...
Օդում՝ ազնվության ու մարդկայինության կաթիլների իսպառ բացակայություն...
Ու էս ամենին գրկող-գոտեւորող ցինիկ ժպիտ՝ իբր թե լավ է լինելու, իբր թե պուպուշն ենք, իբր թե...
Չէէէէէ, հրապարակի մասին չեմ խոսում
Ոչ էլ՝ քաղաքականություն կոչվող ծաղրուծանակի...
Կյանքի...
Մե՛ր ...
Ի՛մ, քո՛, կողքինիդ...
Ես պայքարող տեսակ եմ/չեմ...Չգիտեմ...
Գիտեմ, որ հոգնել եմ էդ միանման դիմակներից, գրիմից, ուրի՛շ կաթիլներից:
Սկսել եմ գիշերները քնել, որ գոնե երազում ուրիշ աշխարհում ապրեմ:
Գործում է, գիտե՞ք...
Ու լավ է... Ուժ հավաքելու աղբյուր...
Որ ինձ չտեսնեն գլխիկոր, ծնկաչոք...


Circle.Am: Rating and Statistics for Armenian Web Resources

ես էլ մարդ եմ

  • 3 Май, 2012 at 1:45 AM
tever

Օրեր, տարիներ...

Էական չէ...

Կարեւորը՝ մի ամբողջ կյանք:

Արդեն՝ երեկ. ոչ ներկա, ոչ այսօր...

Ու երջանկության կաթիլներ, որ գումարվել-գումարվել, մի ժպիտ են դարձել-սառել դեմքիս:

Կաթիլներս՝ երգի պես. я их не ждала, я их не звала, были мне они даны судьбой...

Կաթիլնե՞րս...

Երջանկությունս:

Էական չէ՝ որքան, ոնց...

Կարեւորը՝ եղել է...

թեկուզ 3 օր, 3 ամիս, 3 տարի... երգի պես... Է՛ն երգի:

Ու հետո՝ վերջ...

Առանց երգի, առանց շարունակությունների: 

Առանց  էդ անցյալի... 

Ուրացումով:
Չհավատա՞մ... 

Բայց ինչի՞ն՝ օրերի՞ն, տարիների՞՞ն, կյանքի՞՞՞ս,,,

Մի՜ չարացրեք...

Դեռ մարդ եմ ուզում մնալ...



Circle.Am: Rating and Statistics for Armenian Web Resources

Չասեմ՝ կխելագարվեմ

  • 19 Апр, 2012 at 11:32 PM
tever
Տեսնես NEWS.am-ում գոնե երբեմն կարդո՞ւմ են իրենց գրածը՝ հրապարակելուց առաջ:
Նայում եմ նյութ՝ «մեհրաբներում... եսիմ ինչ ենիմ ինչ»...
Ժողովուրդ ջան, ՄերհաբՆԵՐ չկա, գոյություն չունի՝ ԵղնիկՆԵՐի հետ եք շփոթում, կա ՄԵՀՐԱԲ...
Էդ մեկ, երկրորդը՝ մի տղա է զոհվել, մյուսը՝ վիրավորվել, ու էդ էլ գրում եք, հետո էլ՝ «Առայժմ հայտնի չէ զինվորՆԵՐի մահվան ստույգ պատճառը»...

Շնորք ունեցեք, էլի՜...


Circle.Am: Rating and Statistics for Armenian Web Resources

էհհհ

  • 13 Апр, 2012 at 12:34 AM


Circle.Am: Rating and Statistics for Armenian Web Resources

Եթե...

  • 3 Апр, 2012 at 2:41 AM
tever
Ուր նայում ես՝ հարցում է. «եթե ընտրությունները լինեին վաղը, ու՞մ կընտրեիք...»
Աստված էդ ընտրությունների հետ... կամ՝ սատանան...
Չգիտեմ, չգիտենք՝ 50 տարի կապրենք, 5, թե՞ ընդհանրապես՝ միայն մի օր...Իսկ գուցե էդ մի՝ վերջինը հենց էսօ՛ր է:
Ի՞նչ արեցինք, ի՞նչ հաղթեցինք ու նվաճեցինք, ապրեցի՞նք էս օրը, երեկվա ու դրա նախորդած «էս»-երը... Ի՞նչ ենք տանում:
Մտածում եմ...
Տղա ունեմ... Ամենամեծ, ամենալուսավոր... էնքա՜ն տարածական, էնքա՜ն բովանդակային, որ մնացածի մեջ Միակ է կոչվում...
Էլ ի՞նչ հաղթանակ, էլի՞...
Չգիտեմ:
Իմ մի բուռ աշխարհն ունեմ, որ ամեն ինչից թանկ է ու անգին..մեկը սխալվեց՝ անունը բունկեր դրեց: Թող բունկեր լինի՝ իր վիլլաներից հաստատ ավելի հարուստ է: Կարեւորը՝ ԻՄն է՝ աննախանձ, անանեծք, փայփայած ու տաք...
Էդ ունեմ... էդ եմ ստացել, վաստակել, նվաճել...
Ուրիշների նվաճածը ինձ պետք չէ. իմ մի բուռ աշխարհը, իմ հրաշք երեխեն ու հավատս, որի թույլտվությունը ինձանից վերցնել չեն կարող...
Ուրեմն՝ թեկուզ էսօր, թեկուզ վաղը...
Միայն թե՝ դեռ լիքը գործ ունեմ իմ մի բուռ աշխարհում իմ հրաշք երեխու հետ ու իմ հավատի շնորհիվ...
Համ էլ՝ ընտրություններին դեռ ամսից ավել կա :)


Circle.Am: Rating and Statistics for Armenian Web Resources

tever
«Որքա՞ն ես պատրաստվում խռոված մնալ աշխարհից:
Աշխարհը քեզ չի նեղացրել...
Կռվիր նրա հետ, ով նեղացրել է ու ցավ պատճառել...»


Circle.Am: Rating and Statistics for Armenian Web Resources

Վայրենիս :)))

  • 31 Мар, 2012 at 2:28 AM
Արսեն
Իմ՝ երեխա քնեցնելը վերջին շրջանում մեղմ ասած կյանքի համար վտանգավոր գործողություն է...
Երեխայի չէ, հենց իմ...
Հաջողացրել եմ ստանալ այնպիսի անմեղ հարվածներ օրորոցային երգելու ընթացքում, որ տարիների վաղեմություն ունեցող հետվիրահատական կարերն են սկսել արնահոսել, շնչահեղձ եմ եղել կրծքավանդակին հասած հարվածից, եւ այլն... Բայց գագաթնակետն էսօր էր:
Արսենին գրկած երգում եմ հերթական օրորցայինը, իսկ տղուկս էլ բնականաբար դիմադրում է, թաթիկներով ինչ-որ անկանոն շարժումներ անում, ու...
Ստոպ, աշխարհը փուլ է գալիս, ոտքերս բամբակից են. ձեռքերս էլ... Մենակ թե երեխուն չգցեմ...աչքերիս դիմաց սեւանում է, մարմնովս ինչ-որ տարօրինակ բզզոց ու հոսանք անցնում... Ու էդ ամենը վայրկյանների ընթացքում... Հասկանում եմ՝ քներակ.. Մենակ թե ձգեմ, կարողանամ հասցնել՝ պարանոցիս պինդ սեղմած մատները հեռու տանել... ո՜նց էլ հաջողացրեց...
Վտանգավոր է, վտանգավոր երեխա քնեցնելը...


Circle.Am: Rating and Statistics for Armenian Web Resources

tever
Էս կինն էստեղ, Փոստանջյանը՝ էնտեղ...
Դե հիմա արի ու հավատա մեծ աշուղին, թե 
«Գուսան Աշոտ, Սյունյաց հողը անարատ է,
Չարի սերմը բուն չի դնի, անարմատ է...»



Circle.Am: Rating and Statistics for Armenian Web Resources

tever
Ակունինի էս նյութը մտածելու առիթ տվեց.. Մտածելու ու մեր իրավիճակին ադապտացնելու: Ախր մեզ մոտ էլ մի բան չէ...

Оригинал взят у [info]borisakunin в Кто с вами, мастера культуры?
      Первый этап гражданской активности, положивший конец  десятилетию общественной апатии, обладал целым рядом весьма любопытных примет, одна из которых особенно бросалась в глаза. В этих политических событиях заметную роль сыграли известные, но совершенно «неполитические» фигуры. Отчасти это, конечно, объясняется тем, что у нас в стране наблюдается острый дефицит настоящих политиков. Но дело не только в этом – проснувшееся гражданское общество еще не было готово к целенаправленным политическим действиям и больше интересовалось мнением привычных  «опинион-мейкеров».
     «Звезды» (дурацкое слово, но «мастера культуры» ничуть не лучше) – те из них, кто включился в общественные баталии – повели себя очень по-разному. Выявилось несколько характерных типов поведения, причем каждый вызвал у публики сильную реакцию – и позитивную, и негативную (в зависимости от принадлежности «звезды» и аудитории к тому или  иному лагерю).
     Теперь, когда  наступила временная передышка, можно подвести первые итоги и сопоставить впечатления. Меня, например, занимает такой вопрос: как отразилась общественная позиция этих «публичных людей» на их репутации.
     Вот шесть неполитических «звезд», которые вольно (или в одном случае невольно) оказались вовлечены в политику. Изменилось ли ваше к ним отношение?
!!! )



Circle.Am: Rating and Statistics for Armenian Web Resources

tever
Կրակը չեն հանդուրժում:
Օգտվում են ջերմությունից՝ տաքանում, պատրաստում, ստեղծում, ջերմանում... Հետո ոտքով խփում-մարում են ու հեռանում...
Կրակից խուսափում են, երբ ամեն բան կարգին է, երբ կյանքն իր հունով է ընթանում...
Կրակի արժեքը հիշում են միայն երբ կարիքն ունեն, երբ այն չկա...
Կրակով համեմում են անհամ կյանքը, գունավորում՝ անլույսը, ջերմացնում պաղը... Հետո՝ էլի ոտքով խփում-մարում, մոխիր դարձնում ու մոռանում:
Կրակից հրաժարվում են, քանի որ այն այրում է ամեն-ամեն անցողիկ ու ժամանակավոր, մարմնից մաշկն է պլոկում, հոգուց՝ արգելքները,  թողնում է միայն իրականը՝ դեմքեր առանց դիմակների, արժեքներ, բարոյականություն... էության կմախքը...
Կրակը ստանում են դժվարությամբ ու հետո փորձում փոխել՝ դաստիրակել, սանձել, ենթարկել, ռամկաների մեջ դնել ... Արհեստական կրակ են ստեղծում ու էլի՝ հրաժարվում, որովհետեւ այն արդեն գուցե չի վառում, բայց չի էլ տաքացնում, չի բացահայտում, բայց չի էլ լուսավորում, համ ու հոտ չի տալիս...
Կրակը...
Տարերքս...
Ես...
Ինձ...


Circle.Am: Rating and Statistics for Armenian Web Resources

Գլուխկոտրուկ.

  • 19 Мар, 2012 at 2:34 PM
Արսեն
1 ժամ առաջ սենյակում միացրած կոմպիս ստեղնաշարը հայտնաբերեցի միջանցքում...
Դրանից 15 րոպե հետո նույն համակարգչի մկնիկը գտա մանկական տակդիրների դարակում... Իմիջիայլոց՝ լավ խնամքով թաքցրած էր. որ հանկարծ խեղճ կենդանին չմրսի...
Հիմա հարց. որտե՞ղ փնտրեմ բլոկնոտս ու դրամապանակս, որոնք համակարգչի սեղանին էին դրված /նախկինում, մինչեւ էս ամեն ինչի «փախուստը»/...


Circle.Am: Rating and Statistics for Armenian Web Resources

Երանի...

  • 19 Мар, 2012 at 1:55 AM
tever
Երանի հասկանային...


Circle.Am: Rating and Statistics for Armenian Web Resources

tever
Երբեմն-երբեմն «Զինուժ» նայել է պետք :))) Գոնե՝ ընկերներին տեսնելու համար

Երեկվա հաղորդումից մի հատված է՝ նվիրված ռազմական ողջույնին.. Ով չգիտի ասեմ՝ սյուժեում զինվորին պատվի առնել սովորեցնող-բացատրող ԼՂ ՊԲ 10-րդ լեռնահրաձգային դիվիզիայի 7-րդ պաշտպանական շրջանի հակատանկային մարտկոցի 2-րդ հակատանկային դասակի 4-րդ հաշվարկի հրամանատար, կրտսեր սերժանտ Պավել Ճաղարյանն է՝ մեր ընկեր [info]dangxuan-ը...
Քեզ անփորձանք ու բարի ծառայություն, կոլլեգա...
Պատվով ծառայես մնացած ամիսները:


Circle.Am: Rating and Statistics for Armenian Web Resources

tever
Չգիտեի...
Պարզվում է՝ ունենք «Քնի խանգարումների հայկական ասոցիացիա»...
Էս երիտասարդն էլ էդ ասոցիացիայի նախագահն է... 
Մտածում եմ-մտածում...
Որքա՜ն ես եմ հասկանում իմ կարճ խելքով ու քառորդ դար տեւողութամբ կյանքիս փորձով՝ քնի խանգարումների վերացման համար հատուկ ՔՆԻ մասնագետներ չեն պետք, այլ՝ նյարդաբաններ, հոգեբաններ, սրտաբաններ...Մի խոսքով շատ կոնկրետ նեղ մասնագետներ՝ կախված խանգարմա հիմքից...
Հիմա ինձ՝ թեմայից անտեղյակիս, բացատրեք, խնդրում եմ ինչի՞ համար է էս ասոցիացիան, ինչի՞ հետ են դա ուտում / ախր հնարավորություն չունեմ անձամբ Խաչատրյանից ճշտելու իրենց բանուգործը եւ այցելուների քանակը/...

P.S.
Քունս էլ փախավ...


Circle.Am: Rating and Statistics for Armenian Web Resources

Խոստովանություն...

  • 15 Мар, 2012 at 3:25 PM
tever
Սիրո...
խանդի...
կարոտի...
կարիքը զգալու...
խոստովանություն... )
Ու որ ի սրտե ասի՝ «Գայանե, ես քոնն եմ»...


Circle.Am: Rating and Statistics for Armenian Web Resources

Կեսգիշերային-միստիկոտ

  • 2 Мар, 2012 at 2:08 AM
tever
Ասում են՝ յուրաքանչյուր տարի մարտի սկզբերին, երբ Ս-Պետերբուրգը դեռ մթի մեջ է, իսկ փողոցներում էլ թաց ձյունն ու պաղ քամին են տեր ու տիրակալ, Գրիբոյեդովի ջրանցքի կամրջակներից մեկի վրա նշմարվում է երիտասարդ մի կին... Նրա դեմքը կապտավուն է, իսկ պարանոցն էլ կախաղանի թոկից կարմրած ու քրքրված հետքերով...Ձեռքին սպիտակ թաշկինակն է՝ ճիշտ այն թաշկինակը, որը 1881թ-ին վճռեց ռուս կայսր Ալեքսանդր 2-րդի կյանքի ու մահու հարցը...
Պետերբուրգցիները արդեն 1 դարից ավել սարսափում են երիտասարդ Սոֆյա Պերովսկայայի՝ քաղաքից ու այդ չարաբաստիկ վայրից չհեռացող ուրվականից... Ամեն մարտի 1-ի գիշեր...
...
Հետաքրքիր է, իսկ Երեւանի պատմության մեջ ուրվականներ հանդիպե՞լ են...
Մեր քաղաքն ունի՞ նման լեգենդներ..
.


Circle.Am: Rating and Statistics for Armenian Web Resources

tever
Երբեմն-երբեմն КВН՝ հին, հումորով, ինտելեկտուալ  КВН նայելու ցանկություն է առաջանում...
Աչքովս ընկավ ЕрМИ-ի 1994թ-ի 1/4 եզրափակչի ելույթներից մեկը...
Հիմար համար էր մինչ էն պահը, որ եզրափակիչ խոսքը վերցրեց թիմի ավագը...
Էն ժամանակ սա գուցե հումոր էր, նույնիսկ՝ գրոտեսկ, ֆանտաստիկա...
բայց... "Станет президент телеведущим, будет шоу в Беловежской пуще..." )




Circle.Am: Rating and Statistics for Armenian Web Resources

tever
Դուք կգնայի՞ք էն մաշկաբանի մոտ, ում ամբողջ մաշկը անհասկանալի երեւույթներով է պատված...Կամ էլ՝ օրթոպեդի մոտ, ով կլոր տարի փայտով է քայլում...
Իսկ կլսեի՞ք ազգայինը քարոզող էն երգչին, ում մեքենայում ոչ մի հայալեզու դիսկ չէիք տեսնի, ով իր ազգային դիմակը հագնում է  միայն հասարակության առաջ, իսկ դրանից հետո նույն ռաբիզն է, նույն օտարամոլը...
Կվստահեի՞ք ձեր երեխաների դաստիրակությունը էն դաստիրակին/ուսուցչին/դասախոսին, ում զավակները հասարակության համար վտանգավոր են ու անկառավարելի...
Իսկ...
Բարդ է, չէ՞, կյանքը...


Circle.Am: Rating and Statistics for Armenian Web Resources



Circle.Am: Rating and Statistics for Armenian Web Resources

Ասում եմ...

  • 18 Фев, 2012 at 3:41 AM
tever
...էն որ ֆիլմերում ամենադաժան պահին հերսուհին ինչ-որ մի չարագործի հռետորական հարց է տալիս՝ «դու քույր, մայր չունե՞ս...» ու էդ չարագործը «մտափոխվում» է, բարիանում, մարդ դառնում...
Էսօր էի մտածում՝ ունենալը քիչ է. պիտի քույրը քույր լինի, մայրն էլ՝ մայր...թե չէ ֆիլմի չարագործն ի՜նչ իմանա՝ ի՞նչ զգացում ու վերաբերմունք պիտի ունենա իր «զոհի»՝ ուրիշի մոր կամ քրոջ հանդեպ...


Circle.Am: Rating and Statistics for Armenian Web Resources

Դաժան էր

  • 14 Фев, 2012 at 12:39 PM
tever
Ս-Պետերբուրգի Մոսկովյան կայարանն է
Իմիջիայլոց, թարմ «դեպք» է


Tags:



Circle.Am: Rating and Statistics for Armenian Web Resources

Ես ու ես

  • 14 Фев, 2012 at 4:05 AM
tever
...Ւնձ փաթաթիր որպես ամպ՝
Մութ աչքերըդ մեղմ փակիր...

-Ինչու՞ չես քնում....
-Չեմ կարողանում... Ցավում է...
-Քնի, կանցնի...
-Չէ՜, մեջս մի բան շա՜՜՜տ ցավում է: Ու ասես երաժշտություն ունենա էդ ցավը՝ կիթառի հնչյուններ... հոգին քերծող, խորը սպի թողնող, խորտակող... Չես հասկանա...
-Հասկանում եմ, գիտեմ...է՛ս երգի երաժշտությունն է մեջս/դ ցավում





Circle.Am: Rating and Statistics for Armenian Web Resources



Circle.Am: Rating and Statistics for Armenian Web Resources

Համբույրների կամուրջը

  • 13 Фев, 2012 at 10:51 PM
tever
Ֆբ-ում մի նկար աչքովս ընկավ՝ «Երկուս անձրեւանոցի տակ»: Գրկախառնված սիրահար զույգի քանդակ է Ս.Պետերբուրգի Գրաժդանսկի պողոտայի շենքերից մեկի բակում: Ժամանակին էդ վայրից շատ քիչ հեռու էինք ապրում... Կարոտեցի քաղաքս ու հիշեցի սիրո, սիրահարվածության ու նաեւ քաղաքի մեկ այլ խորհրդանիշ՝ համբույրների կամուրջը... 
Պատմական փաստերը անողոք կոտրում են կամրջի անվանման հետ կապված ռոմանտիկան՝ հիշեցնելով, որ անվանումը քիչ հեռու գտնվող՝ ոմն Պոցելուեւին պատկանող «Поцелуй» պանդոկից է գալիս... Բայց դե համբույրը շատ զգայական ու նուրբ է նման ռեալիստական ու երկրային բացատրության համար, եւ զարմանալի չէ, որ ժամանակի ընթացքում շատ ու շատ լեգենդներ են ծնունդ առել՝ մեկը մյուսից տխուր, թախծոտ, ռոմանտիկ...
Ոմանք ասում էին, թե 18-րդ դարում այնտեղ՝ Մոյկայի ափին, քաղաքի սահմաններն էին, ու հեռացողները բաժանվում էին իրենց հարազատներից էդ կամրջին՝ թողնելով իրենց համբույրը, էդտեղ էին բաժանվում սիրելի աղջիկներից նավաստիները... Մեկ այլ լեգենդի համաձայն՝ էնտեղ էին վերջին անգամ համբուրվում ոչ հեռու գտնվող բանտ ուղարկվող դատապարտյալները: Ասում են նաեւ՝ հնում հենց այս կամրջին էին հանդիպում այն սիրահարները, ովքեր ստիպված էին այս կամ այն պատճառով թաքցնել իրենց զգացմունքները...
Մեր օրերում ավանդույթ է ձեւավորվել՝ եթե նորապսակները կամրջին կողպեք ամրացնեն ու բանալին նետեն գետը, ապա երջանիկ կլինեն, անբաժան... Ու զարմանալի չէ, որ այսօր հաբույրների կամուրջը պատված է կողպեքներով՝ տարբեր ձեւի ու չափի... Կողպեքներն ու ավանդույթին հետեւողները այնքան շատ են, որ անգամ հատուկ տեղ է կառուցվել կամրջի կողքին՝ դրանք ամրացնելու. չէ՞ որ կամուրջն ի վիճակի չէ այդքան ծանրություն տանել...  
Ասում են նաեւ՝ եթե բաժանումից առաջ մեկին համբուրես այս կամրջին, նա անպայման կվերադառնա... Ճիշտ է թե սուտ՝ չգիտեմ, երբեք չեմ փորձել...բայց կարոտել եմ քաղաքիս, կուզեի վերադառնալ, կարոտս առնել, քաղաքս զգալ ու էլի գալ իմ Երեւան...



Circle.Am: Rating and Statistics for Armenian Web Resources

Ձե՞զ էլ են նման բան ասել

  • 9 Фев, 2012 at 10:40 PM
tever
Գազի տնային սպասարկման ծառայությունից էին եկել էսօր... Դե՝ ինչպես միշտ հազար ու մի թուղթ անիմաստ լրացրեցին, հազար ու մի ծակուծուկ ստուգեցին՝ արտահոսքի թեմայով...
Մեկ էլ թե՝ իսկ հիմա անցնենք վատ ու տխուր լուրին: Օրենք է ընդունվել ու էն հաստատության դուռը, որտեղ գազօջախն է դրված, ներքեւից պիտի 3 սմ-ով կտրվի՝ օդի ազատ տեղաշարժի համար: Իբր թե՝ շմոլ գազի թունավորումներից խուսափելու նպատակով: Էդ էլ հերիք չէ, ասում է, «կամավոր պարտադիր» սկզբունքով պիտի ստորագրեք, որ տեղեկացված եք ու չեք առարկում, որ մեր մասնագետները գան անվճար կկտրեն: Հակառակ դեպքում՝ ինքներդ ու որոշակի գումարի դիմաց եք ստիպված նույնն անել՝ օրենք է...
Իմ մոտ շոկ է:
Ա՜յ քեզ բան՝ դուք ի՞նչ գործ ունեք ի՛մ խոհանոցի, առհասարակ ի՛մ տան դռների հետ: Ինչու՞ պիտի դուռ կտրեմ, ձայնամեկուսացումը խաթարեմ /մանավանդ որ՝ իմ պարագայում խոսքը 1 սենյականոց բնակարանի մասին է անհամարժեք շատ բնակիչների թվով/...
Ու հետո էլ՝ կարո՞ղ է վաղն էլ գան ասեն՝ խոհանոցից դեպի դուրս պատշգամբ սարքեք, որ լավ օդափոխվի՝ օրենքի պահանջ է...
Համ էլ, որ էդպես է՝ հրդեհային անվտանգության ծառայությունից ինչու՞ օրենքով չեն պահանջում մուտքի դռները դեպի դուրս բացել. դե մարդ ես, հրդեհ է, բան է՝ միանգամից դուրս կգաս, դժվարությամբ ներս չես բացի դուռը, խցանում, ժամանակի կորուստ չի լինի...
Մառազմ է, մառազմ...



Circle.Am: Rating and Statistics for Armenian Web Resources

ՖԲ-ում եմ պեղել...

  • 9 Фев, 2012 at 12:16 PM
tever
Նայում եմ էս նկարին

Ու հիշում էս երգը... Նայում ու վերջապես վերաիմաստավորում, չէ՜, ավելի շուտ՝ իմաստավորում, սկսում հասկանալ, սիրել, ապրել երգի բառերը...




Circle.Am: Rating and Statistics for Armenian Web Resources

Չգիտեմ

  • 9 Фев, 2012 at 3:26 AM
tever
Մեկ-մեկ տարօրինակ բան է հետս կատարվում...
Ձայնը, լսողությունը... ամեն ինչ անէական է դառնում...
Բառերը գուցե չեմ էլ լսում... Ամեն ինչը ոչինչ է ու ոչինչը՝ ամեն ինչ...
Ու դա կոչվում է ՆԵՌՎ... Քո՛, ի՛մ նեռվը /որը նյարդ չի, չէ՜/՝ տրամադրության, հոգնածության, հանձնվելու ու պայքարի...
Գալարվող...




Circle.Am: Rating and Statistics for Armenian Web Resources

Latest Month

Май 2012
Вс Пн Вт Ср Чт Пт Сб
  12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031  

Tags

Syndicate

RSS Atom
Разработано LiveJournal.com
Designed by Terri McAllister