Вы читаете apasionade

Previous Entry | Next Entry

tever
Ժողովուրդ, հիշո՞ւմ եք, հայոց բանակի 15 թե 16 ամյակին նվիրված տոնական համերգի՝ «Հատուկ նշանակության երգեր»-ի ժամանակ, փոքրիկ տղաների կատարմամբ հնչեց «Զինվորի երդումը» երգը...Էդ երգը որքան փնտրեցի վերջին տարիներին, մեկ է էդպես էլ չգտա...
Եթե որեւէ մեկը պատահաբար որեւէ տարբերակով դա ունի, ինձ հետ կկիսվի՞... Խնդրում եմ...

Հ.Գ.
Ով չի հիշում, թե որ երգի մասին եմ խոսում, տեղադրում եմ բառերը

Ես զինվորն  եմ մեր հայոց աշխարհի,
Պաշտպանում եմ հողը մեր հայրենի,
Եվ երդվում եմ  մինչ  շնչում եմ ու կամ,
Չի անցնի  սահման բիրտ ոսոխն անգամ, բիրտ ոսոխն անգամ:

Ես երդվում  եմ ալևոր Մասիսով,
Առասպել դարձած Հայկով ու Դավթով,
Հողը մեր անընկճելի քաջերի
Թշնամին երբեք   էլ  ոտք չի  դնի , ոտք չի դնի':

Ոտքերիս տակ հողն է սեգ  լեռների,
Հետքերով իր հոր`մեր քաջ պապերի,
Շուրջս միշտ այդ հոգիներն են անմար,
Որ տալիս են ուժ  քաջության համար,  քաջության համար

Ես երդվում  եմ ալևոր Մասիսով,
Առասպել դարձած Հայկով ու Դավթով,
Հողը մեր անընկճելի քաջերի,
Թշնամին երբեք էլ  ոտք չի  դնի , ոտք չի դնի:

Ես զինվոր եմ մեր  հայոց  բանակի,
Մարտերում թրծված  դարձած քաջարի,
Եվ երդվում եմ թշնամին վայրենի,
Իր ոճիրներով հողն այս  չի պղծի, հողն այս չի  պղծի
Երդվո՛ւմ  եմ, երդվո՛ւմ  եմ

Մենք երդվում
  ենք...

Метки:



Circle.Am: Rating and Statistics for Armenian Web Resources

Latest Month

Сентябрь 2014
Вс Пн Вт Ср Чт Пт Сб
 123456
78910111213
14151617181920
21222324252627
282930    

Метки

Разработано LiveJournal.com
Designed by Terri McAllister